Մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն։
Արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը, որի ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր։