https://arm.sputniknews.ru/20260501/hhum-bvolvory-petq-e-stanan-ardar-vardzatrutjun-khachaturjany-ev-simvonjany-ugherdz-en-hghel-101618832.html
ՀՀ–ում բոլորը պետք է ստանան արդար վարձատրություն․ Խաչատուրյանը և Սիմոնյանը ուղերձ են հղել
ՀՀ–ում բոլորը պետք է ստանան արդար վարձատրություն․ Խաչատուրյանը և Սիմոնյանը ուղերձ են հղել
Sputnik Արմենիա
ՀՀ նախագան ու ԱԺ նախագահն իրենց ուղերձներում ընդգծել են աշխատանքի կարևորությունը` շեշտելով, որ աշխատանքն է բարեկեցիկ կյանք ունենալու միակ բանալին: 01.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-01T12:12+0400
2026-05-01T12:12+0400
2026-05-01T12:12+0400
աշխատանք
աշխատանքի օր
ուղերձ
վահագն խաչատուրյան
ալեն սիմոնյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0d/39710139_0:25:1500:869_1920x0_80_0_0_489787ca33a68484d05eb61b144ae04f.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik․ Հայաստանը պետք է շարունակի հետևողական քայլեր անել, որպեսզի երկրում ապրող յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն ունենա իրացնելու իր մասնագիտական կարողությունները և ստանա արդար վարձատրություն։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայիսի 1-ի՝ Աշխատանքի և աշխատավորի միջազգային օրվա առթիվ։Նա ընդգծել է, որ հայ ժողովրդի աշխատասիրությունն ու ստեղծագործական ներուժը պատմականորեն եղել են երկրի գոյատևման և առաջընթացի գլխավոր երաշխիքը։«Այսօր էլ, մարտահրավերներով լի ժամանակաշրջանում, հետևողական աշխատանքի շնորհիվ ենք ստեղծում նոր արժեքներ և ամրապնդում մեր երկրի տնտեսական հիմքերը»,-նշել է նա։Խաչատուրյանն իր երախտագիտությունն է հայտնել բոլոր նրանց, ովքեր ամենօրյա նվիրումով կատարում են իրենց պարտքը՝ նպաստելով երկրի զարգացմանը։ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ևս ուղերձ է հղել Մայիսի 1-ի առթիվ` ընդգծելով, որ աշխատանքն է բարեկեցիկ կյանք ունենալու միակ բանալին:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0d/39710139_341:0:1500:869_1920x0_80_0_0_0a7a04d31d91218e22a94934eb87dd63.jpg.webp
աշխատանք, աշխատանքի օր, ուղերձ, վահագն խաչատուրյան, ալեն սիմոնյան
աշխատանք, աշխատանքի օր, ուղերձ, վահագն խաչատուրյան, ալեն սիմոնյան
ՀՀ նախագան ու ԱԺ նախագահն իրենց ուղերձներում ընդգծել են աշխատանքի կարևորությունը` շեշտելով, որ աշխատանքն է բարեկեցիկ կյանք ունենալու միակ բանալին:
«Որպես պետություն՝ մեր առաջնահերթություններից է աշխատանքային իրավունքների պաշտպանությունը և արժանապատիվ աշխատանքի համար անհրաժեշտ պայմանների ապահովումը»,-նշել է ՀՀ նախագահը։
Նա ընդգծել է, որ հայ ժողովրդի աշխատասիրությունն ու ստեղծագործական ներուժը պատմականորեն եղել են երկրի գոյատևման և առաջընթացի գլխավոր երաշխիքը։
«Այսօր էլ, մարտահրավերներով լի ժամանակաշրջանում, հետևողական աշխատանքի շնորհիվ ենք ստեղծում նոր արժեքներ և ամրապնդում մեր երկրի տնտեսական հիմքերը»,-նշել է նա։
Խաչատուրյանն իր երախտագիտությունն է հայտնել բոլոր նրանց, ովքեր ամենօրյա նվիրումով կատարում են իրենց պարտքը՝ նպաստելով երկրի զարգացմանը։
«Աշխատանքը ոչ միայն յուրաքանչյուրիս համար անձնական կարիքների ապահովման կենսական անհրաժեշտություն է, այլ նաև հասարակության առաջընթացի և բարեկեցության հիմքը: Աշխատում է քաղաքացին՝ զարգանում է տնտեսությունը՝ ապահովելով պետության առաջընթացը»,-նշել է նա: