Նոր ատոմակայանի մասով կարևոր որոշում ենք ընդունել, այն է՝ ատոմակայանի տիպը պիտի լինի մոդուլային: Այդ մասին նախարարության՝ 2025 թվականի գործունեության մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:
«Շարունակել ենք ուսումնասիրել մեզ տրվող առաջարկներն այդ մասով, մասնավորապես, և՛ ՌԴ-ի, և՛ ԱՄՆ-ի, և՛ Չինաստանի, և՛ Կորեայի, և՛ Ֆրանսիայի մասով, բայց մոդելի ընտրության հետ կապված մենք վերջնական որոշում չունենք, և մոդելի ընտրության հարցը կիրականացվի 2026 կամ 2027 թվականին: Որպես այդպիսին, շատ շտապելու անհրաժեշտություն չունենք:
Կապված մոդելի ընտրությունից՝ կորոշվի նաև, թե որ երկրի հետ ենք իրականացնում աշխատանքը, որովհետև մոդուլային ատոմակայանի սիստեմը, որպես այդպիսին, լայնորեն տարածված չի եղել նախկինում, և լրացուցիչ ուսումնասիրելու անհրաժեշտություն կա, ինչը անում ենք»,- ասաց նա: