Ոսկու արտահանման սահմանափակումներ ՌԴ-ից․ ի՞նչ պետք է իմանան Հայաստանի քաղաքացիներն ու բիզնեսը

Ոսկու արտահանման սահմանափակումներ ՌԴ-ից․ ի՞նչ պետք է իմանան Հայաստանի քաղաքացիներն ու բիզնեսը

Այսօրվանից՝ մայիսի 1-ից, Ռուսաստանում ուժի մեջ է մտնում աֆինացված ոսկու ձուլակտորների արտահանման հատուկ կարգը։ ՌԴ նախագահի հրամանագրով՝ սահմանվել է 100 գրամի շեմը, որը գերազանցելու դեպքում արտահանումն ընդհանուր առմամբ արգելվում է, սակայն կան կարևոր բացառություններ։Ֆիզիկական անձինք կարող են 100 գրամից ավելի ոսկի դուրս բերել միայն Մոսկվայի երեք («Շերեմետևո», «Դոմոդեդովո», «Վնուկովո») և Վլադիվոստոկի («Կնևիչի») օդանավակայաններից՝ ունենալով Հարգորոշման պալատի հատուկ թույլտվությունը։ԵԱՏՄ երկրներ, այդ թվում՝ Հայաստան, ոսկի մատակարարող իրավաբանական անձանց համար գործում է նույն տրամաբանությունը. արտահանումը «կապվում է» նշված չորս օդանավակայաններին և պարտադիր թույլտվությանը։ Սահմանափակումները չեն տարածվում միայն վարկային կազմակերպությունների (բանկերի) վրա։

Կարդալ ավելին

Leave a comment