Ո՞ր փողոցները փակ կլինեն EPC Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի համար

Ո՞ր փողոցները փակ կլինեն EPC Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի համար

Մայիսի 2Ժամը 7։30-13։00 փակ են լինելու՝Հաղթանակ կամրջից Աթենքի փողոց տանող ճանապարհահատվածը,Քըրք Քըրքորյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ուղղությունը,Հանրապետության հրապարակը,Աբովյան փողոցը՝ Սայաթ-Նովայի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ հատվածը,Մաշտոցի պողոտայից և Գրիգոր Լուսավորչի փողոցից Հաղթանակի կամուրջ տանող հատվածները,Ագաթանգեղոսի – Գրիգոր Լուսավորչի – Արշակունյաց պողոտա խաչմերուկից Գրիգոր Լուսավորչի փողոց ուղղությունը,Շահումյան հրապարակից Բեյրութի փողոց ընկած հատվածը,Ազատության պողոտան՝ Բաբայան փողոցից Սարալանջի շրջանցիկ ճանապարհ տանող հատվածը,Պարբերաբար կսահմանափակվի երթևեկությունը Իսակովի պողոտայում։Մայիսի 3Ժամը 9:30-19:30Պարբերաբար կսահմանափակվի երթևեկությունը Իսակովի պողոտայում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից մայրաքաղաքի կենտրոն տանող ուղղությամբ:Ժամը 18:00-20:00Լեոից-Ձորափ հատվածը:Ժամը 18:00-19:30 փակ կլինեն՝Հանրապետության հրապարակը և հրապարակ տանող ուղղությունները՝ Ամիրյան – Զաքյան և Սայաթ-Նովա – Աբովյան խաչմերուկներից,Գրիգոր Լուսավորչի փողոցը՝ Մաշտոցի պողոտայից և Զաքյան փողոցից, և Ագաթանգեղոսի – Գ. Լուսավորչի – Արշակունյաց խաչմերուկից Լուսավորչի փողոց ընկած հատվածը,Շահումյան հրապարակից Բեյրութի փողոց տանող ճանապարհահատվածը,Ազատության պողոտան՝ Բաբայան փողոցից Սարալանջի շրջանցիկ ճանապարհ տանող հատվածը:Ժամը 18:00-23:00 երթևեկությունը սահմանափակվելու է՝Բաղրամյան պողոտայից Պռոշյան և Դեմիրճյան փողոցներ տանող հատվածներում,Պարոնյան-Ձորափի փողոց խաչմերուկից Պռոշյան փողոց տանող ճանապարհահատվածում:Մայիսի 4Ժամը 7:00-19:00 փակ են լինելու՝Հաղթանակ կամրջից Աթենքի փողոց տանող ճանապարհահատվածը,Քըրք Քըրքորյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ուղղությունը:Ժամը 7:00-10:30 փակ են լինելու նաև՝Հանրապետության հրապարակը,Աբովյան փողոցը՝ Սայաթ-Նովայի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ հատվածը,Մաշտոցի պողոտայից և Գրիգոր Լուսավորչի փողոցից Հաղթանակի կամուրջ տանող հատվածները,Ագաթանգեղոսի – Գրիգոր Լուսավորչի – Արշակունյաց պողոտա խաչմերուկից Գրիգոր Լուսավորչի փողոց ուղղությունը,Շահումյան հրապարակից Բեյրութի փողոց ընկած հատվածը,Ազատության պողոտան՝ Բաբայան փողոցից Սարալանջի շրջանցիկ ճանապարհ տանող հատվածը:Մայիսի 5Ժամը 8:00-12:00 փակ են լինելու՝Հանրապետության հրապարակ մուտք գործող բոլոր փողոցները,Շահումյան հրապարակից դեպի Հաղթանակի կամուրջ ընկած ճանապարհահատվածը,Աթենքի փողոցը,Ծիծեռնակաբերդի խճուղին,Մաշտոցի պողոտան,Սայաթ-Նովայի պողոտան,Աբովյան փողոցը,Բաղրամյան փողոցը:Ժամը 16:30-17:30Երթևեկությունը կսահմանափակվի Բաղրամյան պողոտայում, Օրբելի, Կիևյան, Հալաբյան փողոցներում։Երթևեկությունը պարբերաբար կսահմանափակվի Իսակովի պողոտայում՝ Հաղթանակ կամրջից «Զվարթնոց» օդանավակայան տանող ուղղությամբ:Խնդրում ենք հետևել ՆԳՆ ոստիկանության ցուցումներին: Անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունն ու շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։

Կարդալ ավելին

Leave a comment