ԵՔՀ գագաթնաժողովի արարողակարգային միջոցառումների ընթացքում մայիսի 2-5-ը Երևանում որոշ փողոցներ փակ կլինեն․ ժամանակացույց


Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման շրջանակում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։


 


Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի արարողակարգային միջոցառումների ընթացքում մայիսի 2-5-ը Երևանում փակ կլինեն որոշ փողոցներ։


 


մայիսի 2-ին՝ ժամը՝ 7։30-13։00, փակ են լինելու՝ 


Հաղթանակ կամրջից Աթենքի փողոց տանող ճանապարհահատվածը,


Քըրք Քըրքորյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ուղղությունը,


Հանրապետության հրապարակը, 


Աբովյան փողոցը՝ Սայաթ-Նովայի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ հատվածը, 


Մաշտոցի պողոտայից և Գրիգոր Լուսավորչի փողոցից Հաղթանակի կամուրջ տանող հատվածները,


Ագաթանգեղոսի – Գրիգոր Լուսավորչի – Արշակունյաց պողոտա խաչմերուկից Գրիգոր Լուսավորչի փողոց ուղղությունը,


Շահումյան հրապարակից Բեյրութի փողոց ընկած հատվածը,


Ազատության պողոտան՝ Բաբայան փողոցից Սարալանջի շրջանցիկ ճանապարհ տանող հատվածը,


պարբերաբար կսահմանափակվի երթևեկությունը Իսակովի պողոտայում։


 


մայիսի 3-ին՝


 


ժամը՝ 9:30-ից 19:30-ը, պարբերաբար կսահմանափակվի երթևեկությունը Իսակովի պողոտայում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից մայրաքաղաքի կենտրոն տանող ուղղությամբ:


 


ժամը՝ 18:00-20:00, փակ կլինի՝ Լեոից-Ձորափ հատվածը


 


ժամը 18:00-ից 19:30-ը, փակ կլինեն.


 


Հանրապետության հրապարակը, և հրապարակ տանող ուղղությունները՝ Ամիրյան – Զաքյան և Սայաթ-Նովա – Աբովյան խաչմերուկներից․


Գրիգոր Լուսավորչի փողոցը՝ Մաշտոցի պողոտայից և Զաքյան փողոցից, և Ագաթանգեղոսի – Գ. Լուսավորչի – Արշակունյաց խաչմերուկից Լուսավորչի փողոց ընկած հատվածը,


Շահումյան հրապարակից Բեյրութի փողոց տանող ճանապարհահատվածը,


Ազատության պողոտան՝ Բաբայան փողոցից Սարալանջի շրջանցիկ ճանապարհ տանող հատվածը:


 


ժամը՝ 18:00-ից 23:00-ը, երթևեկությունը սահմանափակվելու է՝


Բաղրամյան պողոտայից Պռոշյան և Դեմիրճյան փողոցներ տանող հատվածներում,


Պարոնյան-Ձորափի փողոց խաչմերուկից  Պռոշյան փողոց տանող ճանապարհահատվածում:


 


Մայիսի 4-ին՝ 


 


ժամը՝ 7:00-ից 19:00-ն, փակ են լինելու.


Հաղթանակ կամրջից Աթենքի փողոց տանող ճանապարհահատվածը,


Քըրք Քըրքորյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ուղղությունը:


 


ժամը՝ 7:00-ից 10:30-ն, փակ են լինելու նաև


Հանրապետության հրապարակը, 


Աբովյան փողոցը՝ Սայաթ-Նովայի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ հատվածը, 


Մաշտոցի պողոտայից և Գրիգոր Լուսավորչի փողոցից Հաղթանակի կամուրջ տանող հատվածները,


Ագաթանգեղոսի – Գրիգոր Լուսավորչի – Արշակունյաց պողոտա խաչմերուկից Գրիգոր Լուսավորչի փողոց ուղղությունը,


Շահումյան հրապարակից Բեյրութի փողոց ընկած հատվածը,


Ազատության պողոտան՝ Բաբայան փողոցից Սարալանջի շրջանցիկ ճանապարհ տանող հատվածը:


 


Մայիսի 5-ին


 


ժամը՝ 8:00-ից 12:00-ն փակ են լինելու.


Հանրապետության հրապարակ մուտք գործող բոլոր փողոցները,


Շահումյան հրապարակից դեպի Հաղթանակի կամուրջ ընկած ճանապարհահատվածը,


Աթենքի փողոցը,


Ծիծեռնակաբերդի խճուղին,


Մաշտոցի պողոտան,


Սայաթ-Նովայի պողոտան,


Աբովյան փողոցը


Բաղրամյան փողոցը:


 


ժամը՝ 16:30-ից 17:30-ն, երթևեկությունը կսահմանափակվի Բաղրամյան պողոտայում, Օրբելի, Կիևյան, Հալաբյան փողոցներում։


Երթևեկությունը պարբերաբար կսահմանափակվի Իսակովի պողոտայում՝ Հաղթանակ կամրջից «Զվարթնոց» օդանավակայան տանող ուղղությամբ:


 


ՆԳՆ ոստիկանությունը խնդրում է հետևել ՆԳՆ ոստիկանության ցուցումներին, անհարմարությունների համար հայցում քաղաքացիների ներողամտությունն ու շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։

Leave a comment