«Աշխարհիկ մարդկանց հոգևոր ակումբ» հասարակական կազմակերպության նախագահ Ստեփան Սարգսյանը գրում է.
«ԱՌԱՆՑ ԱՐԺԵՔՆԵՐԻ՝ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ
Այսօր մասնակցեցի քննարկման՝ քրիստոնեական և ժողովրդավարական արժեքների մասին։
Քննարկման հիմնական բանախոսներից էր Նիդերլանդների նախկին դեսպանն Հայաստանում (2013–2019)՝ Յոս Դոուման։
Խորապես հավատացյալ քրիստոնյա, ChristenUnie կուսակցության անդամ, ով ներկայացրեց մի պարզ, բայց առանցքային միտք՝
հավատը կարող է լինել քաղաքական պատասխանատվության հիմք։
Անդրադարձ եղավ նաև Օգոստինոս Հիպպոնացուն և «երկու քաղաքների» գաղափարին՝ հիշեցնելով, որ հասարակությունն ու պետությունը չեն կարող ամբողջությամբ կտրվել իրենց արժեքային հիմքից։
Հիշեցնեմ՝ սա արդեն երկրորդ նման քննարկումն է։
Մոտ մեկուկես ամիս առաջ հյուրընկալել էինք նաև Նիդերլանդների մյուս քրիստոնեական քաղաքական ուժի՝ SGP կուսակցության ներկայացուցչին։
Եվ այստեղ սկսվում է ամենաբարդ հարցը․
մենք ուզու՞մ ենք արժեքների վրա կառուցված քաղաքականություն…
թե՞ հարմար քաղաքականություն՝ առանց արժեքների»։