Եվրոպական խորհրդարանն ընդունեց «Աջակցություն Հայաստանում ժողովրդավարական դիմակայունությանը» բանաձեւի նախագիծը

Քիչ առաջ Եվրոպական խորհրդարանը ձայների 476 «կողմ», 47 «դեմ», 48 «ձեռնպահ» հարաբերակցությամբ ընդունեց «Աջակցություն Հայաստանում ժողովրդավարական դիմակայունությանը» բանաձեւի նախագիծը։

Նշենք, որ բանաձևը վերաբերվում է առաջիկա ընտրությունների համատեքստում Հայաստանի ժողովրդավարական դիմադրողականությանը ԵՄ աջակցությանը։

Ըստ Trend գործակալության, որը վկայակոչում է իր իրազեկ աղբյուրին՝ հնարավոր է պաշտոնական Բաքուն խզի հարաբերությունները Եվրոպական խորհրդարանի հետ՝ ըստ գործակալության աղբյուրի՝ Ադրբեջանի նկատմամբ Եվրոպական խորհրդարանի կողմնակալ դիրքորոշման պատճառով։

Trend-ը նշում է․ «Եվրոպական խորհրդարանի քննարկմանը ներկայացված «Աջակցություն Հայաստանում ժողովրդավարական դիմակայունությանը» բանաձեւի նախագիծը պարունակում է մի շարք դրույթներ, որոնք ներառում են անհիմն մեղադրանքներ եւ պահանջներ Ադրբեջանի հասցեին»։

Բանաձևի մասին մանրամասն՝ շուտով

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment