ՍԱՏՄ-ն ստուգումներ է սկսել «Ջերմուկ գրուպում». նմուշները կուղարկվեն փորձաքննության

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն իր նախաձեռնությամբ ստուգումներ է սկսել «Ջերմուկ գրուպ» ընկերությունում։ Sputnik Արմենիային այս մասին հայտնել է կառույցի խոսնակ Անուշ Հարությունյանը։

«Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն իր նախաձեռնությամբ վերահսկողություն է սկսել «Ջերմուկ գրուպում». թե՛ իրացման ցանցից, թե՛ արտադրությունից վերցվել են նմուշներ լաբորատոր փորձաքննության համար։ Արդյունքները լինելուն պես կհրապարակվեն»,- ասաց Հարությունյանը։

Նա նշեց, որ այս պահին ռուս գործընկերներից որևէ գրություն կամ պաշտոնական տեղեկություն չեն ստացել։

Leave a comment