ԵԽ-ն ընդունել է Հայաստանի ժողովրդավարական դիմակայունության աջակցության վերաբերյալ բանաձևը

Քաղաքականություն

30.04.2026 | 16:26

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները լիագումար նիստում քվեարկել և ընդունել են «Հայաստանում ժողովրդավարական դիմակայունության աջակցության վերաբերյալ» բանաձևը։ Այս մասին հայտնում է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն։

«Եվրախորհրդարանը մեծամասնությամբ ընդունեց իմ հեղինակած բանաձևը, որն աջակցում է Հայաստանի ժողովրդավարությանը։ Իհարկե, թե՛ ծայրահեղ աջ, թե՛ ծայրահեղ ձախ թևերում, երբ խոսքը գնում է ժողովրդավարության մասին, ոչ ոք չի մնում»,- նշել է նա X-ում։

Բանաձևին կողմ է քվեարկել 476, դեմ՝ 47, ձեռնպահ՝ 48 պատգամավոր։

Բանաձևը վերահաստատում է ԵՄ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը, խաղաղության գործընթացին ու եվրոպական ինտեգրման ուղղությամբ իրականացվող բարեփոխումներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment