Իրանն ԱՄՆ–ին կպատասխանի երկարատև հարվածներով, նույնիսկ եթե հարձակումը կարճատև լինի. ԻՀՊԿ

https://arm.sputniknews.ru/20260430/irann-amnin-kpataskhani-erkaratev-harvatsnervov-nujnisk-ete-hardzakumy-kartshatev-lini-ihpk-101591554.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/12/98943925_277:0:1717:1080_1920x0_80_0_0_2f6615d525d9590b7651b7193109b684.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, ամն, ավիահարված, իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ)

իրանի իսլամական հանրապետություն, ամն, ավիահարված, իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ)

Բաժանորդագրվել

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը իրանական օբյեկտների ուղղությամբ կարճատև ու հզոր հարվածների շարք անցկացնելու պլան է մշակել:

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Իրանը երկարատև հարվածներով կպատասխանի ԱՄՆ-ի հարձակմանը, նույնիսկ եթե այն սահմանափակ բնույթ կրի։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ուժերի հրամանատար Մաջիդ Մուսավին։

«Axios»–ը, հղում անելով իրազեկ աղբյուրներին, ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) մշակել է իրանական օբյեկտների, այդ թվում՝ ենթակառուցվածքների ուղղությամբ կարճատև ու հզոր հարվածների շարք անցկացնելու պլան:

«Նույնիսկ եթե այդ գործողությունները կարճաժամկետ լինեն, մենք հակառակորդին կպատասխանենք երկարատև հարվածներով», – Մուսավիի խոսքը մեջբերում է իրանական SNN հեռուստաալիքը:

Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 22-ին հայտարարեց, որ Պակիստանի խնդրանքով որոշել է երկարաձգել հրադադարը, բայց Իրանի ծովային շրջափակումը կշարունակվի։

Leave a comment