Թրամփը հրապարակել է Հորմուզի նեղուցի քարտեզը՝ վերանվանված իր անունով

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում լուսանկար է հրապարակել, որում Հորմուզի նեղուցի անունը փոխարինվել է «Թրամփի նեղուց» անվանումով։

Այնտեղ պատկերված են ԱՄՆ դրոշի ներքո նավարկող նավեր, որոնք անարգել անցնում են «Թրամփի նեղուցով»։

Ավելի վաղ Axios-ը հայտնել էր, որ Պենտագոնը քննարկում է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու սցենար, որը կներառի Հորմուզի նեղուցի մի մասի գրավում՝ ջրային ճանապարհը առևտրային նավագնացության համար բացելու համար։

Leave a comment