«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի տելեգրամյան գրառումը
Հայ գործարարները Հայաստանում հանդիպել են ադրբեջանցի իրենց «գործընկերներին»՝ ենթադրաբար քննարկելով համատեղ բիզնես իրականացնելու ծրագրեր։
Որևէ երկրի հետ տնտեսական հարաբերություններ ունենալը, առավել ևս՝ մասնավոր ոլորտում, արտառոց չէ և բնական գործընթաց է։ Սակայն, անընդունելի է նման վարքագիծը մի երկրի ներկայացուցիչների հետ, որտեղ շարունակվում են գերեվարված մնալ մեր հայրենակիցները։
Վստահ եմ՝ քիրվայություն անող հայ գործարարները բազմիցս այցելել են Արցախ, ջերմ ընդունելության արժանացել Արցախի ղեկավարության կողմից, իսկ հիմա ծպտուն չեն հանում նրանց վերադարձի համար։
Դե երևի նրանք քաղաքականությամբ չեն զբաղվում, այլ զբաղված են «հերոսական» աշխատանքով. ավելացնում են բյուջեի մուտքերը՝ շուտով նաև Ադրբեջանի․․․
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: