Ամերիկյան ռազմաբազաները պետք է դուրս բերվեն Մերձավոր Արևելքից․ Եգիպտոսում Իրանի դեսպան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանը այլևս թույլ չի տա ԱՄՆ ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի հետ ներկայիս հակամարտության ավարտից հետո։ Նման վստահություն է հայտնել Եգիպտոսում Իրանի դեսպան Մոջթաբա Ֆերդոուսի Փուրը։
«Մենք չենք ընդունում ԱՄՆ ներկայությունը տարածաշրջանում պատերազմից հետո։ Բոլոր ամերիկյան ռազմաբազաները պետք է դուրս բերվեն Մերձավոր Արևելքից»,- ասել է նա։

Միևնույն ժամանակ, դիվանագետի խոսքով, Թեհրանը հույս ունի վերականգնել Պարսից ծոցի իր արաբ հարևանների հետ բնականոն հարաբերությունները։

Leave a comment