Այսպես ուզում են մարդկանց սարքել իրենց գրպանին նայող, իրենց թուլափայից կառչած հպատակների. Կոնջորյան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանն իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից ընտրակաշառք բաժանելու վարույթներով հրապարակված ձայնագրություններին:

Նա ասել է, որ լսելով այդ խոսակցությունները, տպավորություն է, թե դժոխքի անոնսն է:

«Մեկին ասում են՝ շալվար կտանք, կկարճացնես կհագնես, մեկին ասում են՝ միտինգ կգաս, ձեռդ փող կֆռռա: Այպես ուզում են մարդկանց սարքել իրենց գրպանին նայող, իրենց թուլափայից կառչած հպատակների, պետությունն էլ՝ ուրիշ պետության գրպանային պետություն: Մենք սա թույլ չենք տա»,- հայտարարել է Կոնջորյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Leave a comment