Թրամփը խորհուրդ է տվել Նեթանյահուին Լիբանանում միայն թիրախային հարվածներ կատարել

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին Լիբանանում կատարել միայն թիրախային հարվածներ։ Նա այս հայտարարությունն արել է Axios-ին տված հարցազրույցում։

«Ես Նեթանյահուին ասացի, որ նա պետք է գործի ավելի թիրախային։ Ոչ թե շենքեր քանդի։ Նա չի կարող դա անել։ Դա չափազանց սարսափելի է և Իսրայելին ներկայացնում է վատ լույսի ներքո»,- ասել է Թրամփը։

Նա ընդգծել է իր հիացմունքը Լիբանանի և նրա ղեկավարության նկատմամբ։ Ամերիկացի առաջնորդը նաև կարծում է, որ երկիրը կարող է «վերակենդանանալ» Թեհրանի դեմ գործողության ավարտից հետո։

Leave a comment