3000 դրամ հավաքին մասնակցելու համար. «Ուժեղ Հայաստանի» ևս մեկ անդամ տնային կալանքի տակ է

https://arm.sputniknews.ru/20260430/3000-dram-havaqin-masnakcelu-hamar-uzhegh-hajastani-evs-mek-andam-tnajin-kalanqi-tak-e–101567745.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0c/98730327_84:0:1417:1000_1920x0_80_0_0_e6f672988dc363d2f198f51b611cfda6.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

գյուլագարակ, «ուժեղ հայաստան» կուսակցություն, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), ընտրակաշառք, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, հայաստան, ավագանի, լոռի, հհ քննչական կոմիտե

գյուլագարակ, «ուժեղ հայաստան» կուսակցություն, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), ընտրակաշառք, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, հայաստան, ավագանի, լոռի, հհ քննչական կոմիտե

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Քրեական հետապնդում է հարուցվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ևս մեկ անդամի նկատմամբ. Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ավագանու անդամ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված Վ.Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը և բացակայելու արգելքը: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

«Պարզվել է, որ Գյուլագարակ համայնքի ավագանու անդամ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված Վ.Ա.-ն իր գործողություններով օժանդակել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավարի կամ վերջինիս անունից հանդես եկող, կուսակցության ղեկավարի գործառույթներն իրականացնող և համակարգող անձանց կողմից հավաքին մասնակցելու համար մի շարք անձանց նյութապես շահագրգռելուն»,–ասվում է ՔԿ–ի հաղորդագրության մեջ:

Խոսքը վերաբերում է 2026 թվականի ապրիլի 11-ին Երևան քաղաքում ի աջակցություն «Ուժեղ Հայաստան» կուսակցության հավաքին, որին մասնակցելու համար, ըստ ՔԿ–ի, Վ.Ա.-ի համակարգմամբ մի շարք բնակիչների տրամադվել է 3000–ական դրամ։

Վ.Ա.-ն համակարգել է Լոռու մարզի բնակիչների հավաքագրումը, Երևան տեղափոխումը, սննդով ապահովումը և խոստացված գումարների տրամադրումը՝ այդ կերպ նպաստելով հանցանքի կատարմանը:

Գյուլագարակի ավագանու անդամի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելուն օժանդակելը)։

Նախաքննությունը շարունակվում է:

Leave a comment