35 տարի առաջ զոհվեց Հայաստանի Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանը

Երեւան: Մեդիամաքս: 35 տարի առաջ, 1991 թվականի ապրիլի 30-ին, զոհվեց Հայաստանի Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանը:

ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանող Թաթուլ Կրպեյանը առաջիններից էր, որ անդամագրվեց Արցախը Հայաստանին վերամիավորելու պահանջին եւ դարձավ «Միացում» կազմակերպության անդամ:
Թաթուլը Կրպեյանը 1990 թվականի սեպտեմբերից մինչև 1991 թվականի ապրիլի 30-ը ամիսը ղեկավարել է Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանությունը։
Նա զոհվեց ԽՍՀՄ բանակի եւ Ադրբեջանի ՆԳՆ կողմից իրագործված «Օղակ» գործողության ժամանակ: 
«Հողի համար ես հենց հիմա պատրաստ եմ մեռնելու: Հողի, ազգի համար»,- ասում էր Թաթուլ Կրպեյանը:
1996 թվականի սեպտեմբերի 20-ին Թաթուլ Կրպեյանը հետմահու արժանացել է Հայաստանի Ազգային հերոսի կոչմանը։ 

Leave a comment