«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունից հայտնել են, որ մրցույթի շրջանակում ուսանողական թիմերը մշակում ու առաջարկում են լուծումներ իրենց համայնքներում առկա մարդասիրական խնդիրները հաղթահարելու համար եւ մրցում ֆինանսավորում ստանալու համար։ Հաղթող թիմը ստանում է 10․000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ՝ նախագիծը զարգացնելու եւ իրագործելու համար։
2025–2026 թ. մրցույթին աշխարհում գործող UWC դպրոցներից ներկայացվել է 15 հայտ։ Եզրափակիչ հասած երեք նախագծերն արտացոլում են մարդասիրական գործունեությանը նվիրված երիտասարդների ստեղծարար մոտեցումները, կարեկցանքն ու առաջնորդությունը։ Հաջորդ ամիս կկայանա մրցույթի եզրափակիչ փուլը։
UWC Արեւելյան Աֆրիկայի «Մաջիլիկո» (Majiliko) նախագծի նպատակն է լուծել մաքուր եւ սանիտարական ջրի ու երաշտի համաշխարհային խնդիրը՝ ավազով աշխատող ջրի բնական ֆիլտրերի բաշխման միջոցով. այն քիչ ծախսատար լուծում է, որը կարող է վերափոխել տնային տնտեսությունները։ UWC Հարավարեւելյան Ասիայի «Արեւելյան» ուսումնական ավանի «ԼԻՆՔ» նախագիծը ցանկանում է օգնել Սինգապուրում աշխատող միգրանտներին՝ անհատական աշխատարանների եւ ուսուցման անհատականացված թվային հարթակի միջոցով ձեռք բերել կիրառական անգլերենի տարրական գիտելիք։ Իսկ UWC Հարավարեւելյան Ասիայի «Դովեր» ուսումնական ավանի «Նիրա» նախագծի նպատակն է Սինգապուրի հասարակության մեջ մենստրուալ առողջապահական խնամքի մասին ոչ պաշտոնական, մտերմիկ եւ բաց զրույցները խթանելու միջոցով աջակցել բոլոր տարիքի կանանց եւ աղջիկներին։