Ամեն օր լսում ենք, թե ոնց են տասովշիկները մարդկանց առուծախի ենթարկում․ Իոննիսյան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

Հակակոռուպցիոն կոմիտեի գաղտնալսումներ լսելն արդեն ամենօրյա զբաղմունք է դարձել։ Ամեն օր լսում ենք, թե ոնց են տասովշիկները մարդկանց առուծախի ենթարկում։

Մի տեսակ արդեն կախում է առաջանում, զգու՞մ եք։ Որ մի օր Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գաղտնալսում չի հրապարակում, մարդ չի իմանում, թե քնելուց առաջ ինչ լսի։

Իսկ եթե լուրջ, ապա մի բան ասեմ. Հակակոռուպցիոն կոմիտեն լավ է անում, քիչ է անում։ Ընտրակաշառքը ծանր հանցագործություն է, որի դեմ պայքարը շատ կարևոր է։

Leave a comment