Մեծ Բրիտանիայի և Շվեդիայի թագավորները պետք է հիշեն, որ «թագավորում են, բայց չեն կառավարում»․ Մեդվեդև

Մեծ Բրիտանիայի և Շվեդիայի թագավորները պետք է հիշեն, որ «թագավորում են, բայց չեն կառավարում», նախքան քաղաքականության մասին խոսելը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ այս մասին հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Եվրոպացի թագավորները այնքան են ձանձրացել, որ դեն են նետել կանոնները և խառնվել քաղաքականությանը։ Ինչպե՞ս այլ կերպ կարելի է մեկնաբանել Չարլզ III-ի և Կառլ XVI Գուստավի հռետորաբանությունը Ուկրաինան և ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածը պաշտպանելու մասին»,-ասել է Մեդվեդևը ։

Հավելենք, որ ՆԱՏՕ-ի հիմնադիր պայմանագրի համաձայն՝ 5-րդ հոդվածը կոլեկտիվ պաշտպանության մասին կետ է, որը մեկ անդամի վրա հարձակումը համարում է բոլորի վրա հարձակում։

—00—ՄԱ

Leave a comment