Ես այն մարդն եմ, ով Ռուսաստանից Հայաստան է վերադարձրել հիմնական ստրատեգիական ակտիվները։ Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը
«Փաշինյանի այդքան սիրած Հայաստանի էլեկտրական ցանցերը ես վերադարձել եմ Հայաստանին։ Հրազդանի ՋԵԿ-ը ես վերադարձել եմ Հայաստանին, Սևան, Հրազդան, Կասկադը ես վերադարձել եմ Հայաստանին, հիմա էլ ես եմ վերադառնում Հայաստան»-,նշել է նա։
Հարցին՝ արդյոք մտավախություն չունի կապիտալի համար, որ, օրինակ, Ռուսաստանը կարող է ճնշումներ կիրառել, վերջինս նշել է.
«Բացարձակ մտահոգ չեմ, իսկ եթե կիրառեն այդ դեպքում նույնպես բացարձակ մտահոգ չեմ»։