ՀՀ-ի հանդեպ այդ սկզբունքը աշխատեցնելու շահառու են բոլոր աշխարհաքաղաքական դերակատարները․ Բադալյան

Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին: Հայաստանում եվրաատլանտյան օրակարգը վարկաբեկելով, այդ կարեւոր օրակարգը, աշխատանքային այդ կարեւոր ուղղությունը բանալ հակառուսականության հետ նույնականացնելով, ասոցացնելով, այդ կարեւոր աշխատանքային ուղղության նշաձող սահմանելով ոչ թե ինքնաբավ օրակարգի ձեւավորումը, այլ՝ հակառուսականությունը:

Իսկ դա օգտակար է նաեւ Ռուսաստանին, որովհետեւ այդպիսով Ռուսաստանը ստանում է Հայաստանի հանդեպ եւս մի «ալիբի»: Միաժամանակ, այդպիսով Հայաստանում մարգինալացվում է նաեւ եվրաատլանտյան օրակարգը: Աշխատում է երկու ծայրահեղության սկզբունքը: Իսկ Հայաստանի հանդեպ այդ սկզբունքը աշխատեցնելու շահառու են բոլոր աշխարհաքաղաքական դերակատարները:

Ըստ այդմ, մնում է պարզապես մի փոքր խորհել իրավիճակի եւ պատկերի շուրջ, հասկանալու համար, թե գործնականում որտեղ է «ծախվածությունը»»:

Leave a comment