Թուրքը ջնջում է եկեղեցիները, որ Նիկոլին պրոբլեմից ազատի, «խորոված ուտողը» այդ հարցով չի «մտահոգվի»

Ադրբեջանը քարուքանդ է անում մեր եկեղեցին, իսկ այստեղ լուռ են, պիղատոսություն է ձեռքերը լվանալ, թողնել, որ վանքերը քանդեն։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի նախկին տնօրեն, գրականագետ Կարո Վարդանյանը։

«Լավ է, թուրքը ջնջում է եկեղեցիները, որ Նիկոլին գլխացավանքից ազատի, նրա գործն են թեթևանում, որ էլ ոչ մեկ չխոսի Դադիվանքի, Գանձասարի մասին։ Ո՞ւ է ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ինչո՞ւ ձայն չեն հանում, երբ մեր պատմամշակութային արժեքները ոչնչացվում են»,- մեկնաբանեց Վարդանյանը։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment