Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան առանձին շրջաններում սպասվում է մառախուղ
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ Երևանում փետրվարի 3-4-ին, 7-ի գիշերը և առավոտյան ժամերին սպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Այս մասին հայտնում է ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Փետրվարի 5-6-ին, 7-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ։
Հանրապետության տարածքում փետրվարի 3-4-ին, 7-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Փետրվարի 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին` հարավարևմտյան` 3-6մ/վ, փետրվարի 3-7-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան առանձին շրջաններում սպասվում է մառախուղ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 3-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով, փետրվարի 4-5-ին և գիշերը և ցերեկը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով, 6-7-ին նույնքան կբարձրանա։