Tesla-ն սկսել է Cybercab-ի արտադրությունը

Ամերիկյան Tesla ընկերությունը սկսել է լիովին ինքնավար, երկտեղանոց Cybercab էլեկտրամեքենաների արտադրությունը՝ առանց ղեկի և ոտնակների: Այս մասին հայտնել է ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Իլոն Մասկը:

Այսպիսով, միլիարդատերը կատարել է անցյալ տարվա խոստումը՝ Cybercab-ի արտադրությունը սկսել 2026 թվականի երկրորդ եռամսյակում։

Մասկը նշել էր, որ Cybercab-ը լինելու է Tesla-ի մյուս մոդելներից ավելի մատչելի։ 2024 թվականի շնորհանդեսի ժամանակ նա ասել էր, որ մեքենան կարժենա 30 հազար դոլարից պակաս։

Ներկայացնելով ընթացիկ տարվա առաջին եռամսյակի հաշվետվությունը՝ Tesla-ն կանխատեսել էր, որ Cybercab-ի «ծավալային» արտադրությանը կանցնի ավելի ուշ՝ այս տարվա ընթացքում։

Ընկերությունը նախատեսում է այս մոդելն օգտագործել նաև որպես ռոբոտաքսի։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

Leave a comment