Ասֆալտապատվել են սահմանամերձ Գեղանուշ և Գոմարան բնակավայրերի ճանապարհները

Կապան համայնքում ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված ծրագրերի շրջանակում ավարտին են հասցվել սահմանամերձ Գեղանուշ և Գոմարան բնակավայրերի գյուղամիջյան ճանապարհների բարեկարգման աշխատանքները։

Ասֆալտապտվել են Գեղանուշ բնակավայրի կենտրոնական հատվածը, կենտրոնից դեպի դպրոց և փողոց, Գեղանուշ գյուղ տանող ճանապարհից դեպի Գոմարան բնակավայրի ակումբ ճանապարհահատվածները։

Քարուքանդ և անմխիթար վիճակում գտնվող փողոցները, որոնք տարիներ շարունակ դժվարացրել են գյուղացիների տեղաշարժը, այժմ ամբողջությամբ բարեկարգվել և նոր տեսք են ստացել՝ ապահովելով անվտանգ և առավել հարմարավետ երթևեկություն ինչպես գյուղացիների, այնպես էլ դպրոց հաճախող երեխաների համար։

Նշյալ աշխատանքներն իրականացվել են 2025 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում՝ համայնք-կառավարություն համաֆինանսավորմամբ՝ 49 776 820 ՀՀ դրամ ներդրմամբ, որում համայնքի մասնաբաժինը՝ 22 399 569 մլն ՀՀ դրամը ֆինանսավորել է «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերությունը։

Շինարարական կազմակերպությունը՝ Կապանի «Նորոգշին» ՍՊԸ։

Կապանի համայնքապետարան

 

Leave a comment