Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ընտրակաշառք ստանալու և բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են մի խումբ անձինք։ Այս մասին Հակակոռուպցիոն կոմիտեից փոխանցեցին Araratnews-ին, նշելով, որ անհրաժեշտության դեպքում լրացուցիչ տեղեկատվություն կտրվի։
Մեր տեղեկություններով՝ իրավապահները «Ուժեղ Հայաստան»-ի Ավանի գրասենյակ են մտել, կատարվել են խուզարկություններ: