ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ապրիլ). Առաջին ինքնաշարժ ուղղաթիռի մոդելը, առաջին օդորակիչը. «Փաստ»



Lifestyle


«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Աշխատանքի անվտանգության համաշխարհային օր։

ՀԱՅ–ՀԱՅԱՍՏԱՆ

1802– Ամենայն հայոց կաթողիկոս է օծվել Դավիթ Ե Էնեգեթցին:

1889– ծնվել է նշանավոր դերասանուհի Արուս Ոսկանյանը:

1893 –ծնվել է գրող Մարտիրոս Վեսպերը (Դաբաղյան):

1927 –ծնվել է հայազգի խորհրդային ֆիտոֆիզիոլոգ Մարիա Սարկիսովան։

1993– ամերիկահայ երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյան) այցելել է Հայաստան՝ իր հետ բերելով 2,5 միլիոն դոլարի օգնություն:

2005– Ուրֆայում սկսվել է Ստամբուլում հրատարակվող «Ակոս» հայկական թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի նկատմամբ հարուցված գործով դատավարությունը:

2006– քրեական խոշոր գործ է բացվել Կալիֆորնիայում, որի շրջանակներում ձերբակալվել է 5 մարդ, որոնցից 3–ը՝ հայեր: Ըստ մեղադրանքի, նրանք բժշկական Medicare ապահովագրական ընկերությունից շորթել են 20 միլիոն դոլար:

2016–Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել «Տանկային բիաթլոն–2014» միջազգային մրցույթի ընթացքում հայ տանկիստների նվաճած մրցանակը՝ 2015 թվականի արտադրության Տ–90Ս տանկը:

2017–ԱՄՆ–ի Կոլորադո նահանգի Գլխավոր վեհաժողովը զույգ պալատների՝ Սենատի և Ներկայացուցիչների տան անդամների միաձայն քվեարկությամբ ընդունել է թիվ 17–042 համատեղ բանաձևը, որով այդ և հետագա տարիների ապրիլի 24–ը հռչակվել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր Կոլորադոյում։

2018–Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ընդդիմադիր շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպումից հետո շարունակել է խորհրդակցությունների շարքը ներքաղաքական լարվածությունը թուլացնելու և լուծումներ գտնելու նպատակով և հանդիպումներ ունեցել Սերժ Սարգսյանի և վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ:

2020– որպես շարունակություն Գավառ քաղաքում հնչած կրակոցների և սպանության դեպքերի՝ դանակներով զինված անձինք մտել են Գավառի հիվանդանոց, այնտեղ գտնվողներից երկուսի կոկորդը կտրել, մեկին էլ ծեծի ենթարկել։

ԱՇԽԱՐՀ

1503 –տեղի է ունեցել Չերինոլի ճակատամարտը իսպանացիների և ֆրանսիացիների միջև. դա աշխարհում առաջին ճակատամարտն է, որի ժամանակ վառոդային հրազենի օգտագործման շնորհիվ այն օգտագործող կողմը հաղթանակ է տոնել։

1545 –ծնվել է կորեացի ռազմական ծովային Լի Սունսին, որը ստեղծել է աշխարհում առաջին զրահանավը։

1686 –Իսահակ Նյուտոնը Թագավորական ընկերությանն է ներկայացրել իր «Բնական փիլիսոփայության մաթեմատիկական սկիզբը» դասական աշխատության առաջին հատորը։

1784 –գյուտարարներ Լոնուան և Բիենվենյուն Ֆրանսիայում ցուցադրել են աշխարհում պաշտոնապես ընդունված առաջին ինքնաշարժ ուղղաթիռի մոդելը։

1788– Մերիլենդը դարձել է ԱՄՆ–ի 7–րդ նահանգը:

1799 –ռուսական զորքերը գրավել են Միլանը։

1813 –վախճանվել է ռուս զորավար, գեներալ–ֆելդմարշալ Միխայիլ Կուտուզովը։

1847 –Լոնդենդերրիից Քվեբեկ ուղևորվող «Exmouth» բրիտանական առագաստանավը նավաբեկության է ենթարկվել, որի արդյունքում զոհվել է 248 մարդ։

1852– ռուս գրող Իվան Տուրգենևը ձերբակալվել է Գոգոլի հիշատակին նվիրված հոդվածի համար։

1906 –ծնվել է չեխ–ամերիկյան մաթեմատիկոս Կուրտ Գյոդելը։

1908 –ստեղծվել է Էսպերանտոյի համաշխարհային կազմակերպությունը։

1914 –ԱՄՆ–ում արտոնագրվել է օդորակիչը։

1923 – Լոնդոնում բացվել է «Ուեմբլի» մարզադաշտը։

1937 –ծնվել է Իրաքի 5–րդ նախագահ Սադդամ Հուսեյնը։

1939–Ադոլֆ Հիտլերը հայտարարել է, որ չեղարկում է լեհ–գերմանական չհարձակման մասին պայմանագիրը։

1945 –վախճանվել է Իտալիայի 27–րդ վարչապետ Բենիտո Մուսոլինին։

1945–Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Կարմիր բանակը Բեռլինում սկսել է Ռայխստագի գրոհը։

1952 – Դուայթ Էյզենհաուերը նշանակվել է ՆԱՏՕ–ի գերագույն հրամանատար։

1967 –ամերիկացի բռնցքամարտիկ Կասսուիս Քլեյը (ապագայում՝ Մուհամեդ Ալի) զրկվել է մենամարտերին մասնակցելու իրավունքից՝ կապված նրա հետ, որ հրաժարվել է ծառայել ամերիկյան բանակում։

1969– Շառլ դը Գոլը ինքնակամ հրաժարվել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնից:

1974– ծնվել է իսպանացի հայտնի դերասանուհի Պենելոպե Կրուսը:

1990 –վերջին անգամ ԽՍՀՄ–ում շնորհվել է մարշալի կոչում, որին արժանացել է Դմիտրի Յազովը։

2001 –կայացել է առաջին տիեզերական զբոսաշրջիկ, ամերիկացի Դենիս Տիտոնի թռիչքը տիեզերք։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




Leave a comment