Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին սպառնալիքներ է հնչեցրել Իրանի հասցեին. նա Truth Social-իր էջում Իրանին կոչ է արել խելքի գալ։
«Իրանը չի կարողանում իր գործերը կարգի բերել։ Նրանք չեն հասկանում, թե ինչպես կնքել միջուկային համաձայնագիր։ Ավելի լավ է՝ շուտ խելքի գան»,- գրել է նախագահը՝ կցելով գրառմանը ԱԲ-ով սարքած իր լուսանկարը։
Նկարում նա զենքը ձեռքին կանգնած է, իսկ նկարի վերևում գրված է․ «Այլևս ոչ մի միստր լավ տղա»։