Օրեր առաջ տելեգրամյան ալիքներում ձայնագրություն էր տարածվել, որում երկու անձինք քննարկում են հանրահավաք գնալու համար սնունդով ապահովելու հարցեր: Ձայնագրության մեջ նաև նշվում էր, որ ըստ էության յուրաքանչյուր անձին 3000 դրամ են տալու:
Ըստ տեղեկությունների՝ ձայնագրությունում Սամվել Կարապետյանի համար դատարանի բակում կազմակերպվող բողոքի ակցիաներին տանելու մասին էր խոսքը:
Օրեր առաջ ՆԳՆ-ից փոխանցել էին, որ քրեական ոստիկանության ծառայողները հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու կասկածանքով ձերբակալել էին մեկ անձի։ Ձերբակալվածն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել էին Քննչական կոմիտե։
Araratnews-ի տեղեկություններով՝ գործով ձերբակալվել է Վրույր Այվազյանը, որը Գյուլագարակ խոշորացված համայնքի ավագանու անդամ է՝ «Ապրելու երկիր» կուսակցությունից, իսկ այժմ «Ուժեղ Հայաստան»-ի նախընտրական ցուցակում է ներառված: