ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի նորանշանակ մշտական ներկայացուցիչ Նատալյա Նովտային
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի նորանշանակ մշտական ներկայացուցիչ Նատալյա Նովտային։
Նախարար Հովհաննիսյանը շնորհավորել է տիկին Նովտային պաշտոնը 2026 թվականի օգոստոսից ստանձնելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ հետագա համագործակցությունը կլինի արդյունավետ և փոխշահավետ։ Նա նաև առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթին՝ պաշտոնավարման ընթացքում ցուցաբերած նվիրվածության և հետևողական գործընկերության համար։
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են ԱՄՀ աջակցությամբ իրականացվող «Պահուստային ծրագրի» (Stand-By Arrangement) շրջանակում առաջին ամփոփիչ վերանայման հաջող ավարտը, ինչպես նաև տնտեսական քաղաքականությունների շուրջ ձեռք բերված համաձայնությունը։ Ընդգծվել է նաև ծրագրով նախատեսված կառուցվածքային հենանիշերի կատարման առաջընթացը, և կարևորվել ԱՄՀ-ի տեխնիկական աջակցության հետագա ընդլայնումը։
Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու և խորացնելու արդյունավետ և կառուցողական փոխգործակցությունը: