Չինաստանը պատրաստ է մաքուր և գեղեցիկ աշխարհ կառուցել ՇՀԿ–ի հետ. Սի Ծինփին

https://arm.sputniknews.ru/20260429/chinastany-patrast-e-maqur-ev-geghecik-ashkharh-karucel-shhki-het-si-tsinpin-101528133.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/02/93019819_139:0:2870:2048_1920x0_80_0_0_3b7406843c650d3dbe445507a0ab8c12.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

չինաստան, սի ծինփին (չինաստանի նախագահ), շհկ

չինաստան, սի ծինփին (չինաստանի նախագահ), շհկ

Բաժանորդագրվել

Չինաստանի առաջնորդը նշել է, որ իր երկիրը հետևողականորեն գնում է կանաչ զարգացման ճանապարհով՝ շրջակա միջավայրի պաշտպանության առաջնահերթությամբ։

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Պեկինը պատրաստ է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրների հետ կատարելագործել գլոբալ կառավարումը շրջակա միջավայրի պահպանման ոլորտում։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։

Նա շնորհավորական նամակ է հղել ՇՀԿ-ի կանաչ և կայուն զարգացման համաժողովի մասնակիցներին։

«Չինաստանը պատրաստ է համագործակցել բոլոր կողմերի հետ՝ Շանհայի ոգին առաջ մղելու համար, խթանելու գլոբալ բնապահպանական կառավարման համակարգի կատարելագործումը և համատեղ ուժերով կառուցելու մաքուր, գեղեցիկ և կայուն աշխարհ»,– հայտարարել է Չինաստանի առաջնորդը։

Սի Ծինփինը նշել է, որ Չինաստանը հետևողականորեն գնում է կանաչ զարգացման ճանապարհով՝ շրջակա միջավայրի պաշտպանության առաջնահերթությամբ, ակտիվ մասնակցություն ունենալով գլոբալ էկոլոգիական քաղաքակրթության կառուցմանը։

ՇՀԿ-ն միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2001 թվականին: Այն ներառում է Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Պակիստանը և Ուզբեկստանը, իսկ 2024 թվականի հուլիսի 4-ին Աստանայի գագաթնաժողովում ՇՀԿ–ին պաշտոնապես միացավ Բելառուսը։ Դիտորդ երկրներ են Աֆղանստանը և Մոնղոլիան, ՇՀԿ երկխոսության գործընկեր երկրներ են Հայաստանը, Ադրբեջանը, Բահրեյնը, Եգիպտոսը, Կամբոջան, Կատարը, Քուվեյթը, Մալդիվները, Մյանման, Նեպալը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Շրի Լանկան:

Leave a comment