ՀՀ ԱԳՆ խոսնակը հաստատում է՝ Հայաստան է ժամանել Ադրբեջանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Մուստաֆաևի գլխավորությամբ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստան է ժամանել Ադրբեջանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ: Տեղեկությունն Araratnews-ի հարցին ի պատասխան հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը, նշելով, որ կտրվի լրացուցիչ մամուլի հաղորդագրություն:

Հիշեցնենք՝ 2025թ. նոյեմբերի 28-ին Ադրբեջանի Հանրապետության Գաբալա քաղաքում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ տեղի էր ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 12-րդ հանդիպումը: 

Կողմերը պայմանավորվել էին աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվը Հայաստանի քաղաքներից մեկում:

Leave a comment