Պենտագոնը հրաժարվում է Կիևին փոխանցել Կոնգրեսի կողմից հատկացված գումարները

ԱՄՆ սենատոր հանրապետական Միտչ Մաքքոնելը The Washington Post-ում հրապարակված հոդվածում գրել է, որ Պենտագոնը հրաժարվում է Կիևին փոխանցել Կոնգրեսի կողմից հատկացված 400 միլիոն դոլարը։ Այս մասին գրում է РИА Новости-ն։

«Մի քանի ամիս առաջ մեր կողմից հաստատված օգնությունը Ուկրաինային այժմ փոշի է հավաքում Պենտագոնում», – դժգոհել է նա։

ԱՄՆ Կոնգրեսն այդ միջոցները հատկացրել է ընթացիկ ֆինանսական տարվա բյուջեի շրջանակում։ Սենատորի խոսքով՝ ռազմական գերատեսչությունը անտեսում է օրենսդիրների հարցումները դրանց ճակատագրի վերաբերյալ։

Leave a comment