Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ադրբեջանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ, այցելել է Հայաստան։
Ադրբեջանական լրատվականների փոխանցմամբ՝ պատվիրակությանը տեղափոխած ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։
Նշենք, որ Շահին Մուստաֆաևը Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի նախագահն է։