Շահին Մուստաֆաևի գլխավորած ադրբեջանական պատվիրակությունը գտնվում է Երևանում

Փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած ադրբեջանական պատվիրակությունը գտնվում է Հայաստանում։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ նշելով, որ ադրբեջանական պատվիրակությանը տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանի օդանավակայանում։

Նշենք, որ Շահին Մուստաֆաևը Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական ​​սահմանի սահմանազատման պետական ​​հանձնաժողովի նախագահն է։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ադրբեջանական ինքնաթիռ է այսօր վայրէջք կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։Քաղավիացիայից ArmeniaSputnik–ին հայտնել էին, որ պաշտոնական պատվիրակություն է Ադրբեջանից ժամանել ՀՀ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment