«Ի՞նչ պետք է իմանալ Խաչվերացի մասին»․ Զաքարիա Սրբազան

Զաքարիա Սրբազանը հայտնում է․ «Ի՞նչ պետք է իմանալ Խաչվերացի
մասին։

Խաչվերացը Հայոց Եկեղեցու Տաղավար տոներից վերջինն է, որը նշվում է սեպտեմբերի 11-17-ն ընկած կիրակի օրը (այս տարի սեպտ․ 13-
ին)։


Այս տոնը նշվում է ի հիշատակ Քրիստոսի խաչափայտի՝ պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում
կանգնեցման (վերացման):


614 թ․ պարսիկները գրավում են Երուսաղեմը և Ս․ Հարության տաճարից Պարսկաստան տանում Տիրոջ Խաչափայտը։
628 թ․ Բյուզանդիայի Հերակլ կայսրին հաջողվում է հաղթել պարսիկներին և խաչափայտը վերադարձնել Երուսաղեմ։
Ազատագրմանը մասնակցել են նաև հայերը Մժեժ Գնունու գլխավորությամբ։


Այսօր առավոտյան եկեղեցիներում կմատուցվի Ս․ Պատարագ, իսկ երեկոյան՝ կկատարվի Անդաստան և խաչի թափոր։

Թող Տիրոջ հաղթական խաչը պահապան լինի ամենքիս․ ամեն»։

Leave a comment