Պակիստանը բացել է 6 ցամաքային միջանցք Իրանի համար՝ շրջանցելու Հորմուզի նեղուցը

Պակիստանը սկսել է նոր լոգիստիկ նախաձեռնություն՝ բացելով վեց ցամաքային միջանցք Իրանի համար՝ թույլ տալու բեռների տեղափոխումը Հորմուզի նեղուցի շրջանցմամբ։ Այս մասին հայտնել է Պակիստանի առևտրի նախարարություն-ը։

Ըստ Dawn պարբերականի տվյալների՝ Կարաչի նավահանգստում կուտակվել է ավելի քան 3 հազար կոնտեյներ, որոնք նախատեսված են Իրան տեղափոխման համար։ Նշվում է, որ դրանց դուրսբերումը արդեն սկսվել է։

Բացի այդ, Պակիստանի իշխանությունները որպես ապագա խոշոր տարանցիկ և լոգիստիկ կենտրոն են դիտարկում Գվադար նավահանգիստը, որը գտնվում է Արաբական ծովի ափին՝ Իրանի սահմանից մոտ 70 կմ հեռավորության վրա։ Նախատեսվում է, որ այն կծառայի որպես հիմնական հանգույց՝ իրանական բեռների վերամշակման և տեղափոխման համար։

Նոր միջանցքների գործարկումը գնահատվում է որպես տարածաշրջանային առևտրային ուղիների վերաձևավորման փորձ՝ հաշվի առնելով նավթային և ծովային կարևոր երթուղիների շուրջ աճող լարվածությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment