Հաղթանակի օրվա շքերթը Մոսկվայում կանցկացվի առանց ռազմական տեխնիկայի

Քաղաքականություն

29.04.2026 | 11:10

Հաղթանակի օրվա շքերթը, որը տեղի կունենա Մոսկվայի Կարմիր հրապարակում 2026 թվականի մայիսի 9-ին, չի ներառի ռազմական տեխնիկայի շարասյուն, հայտարարել է ՌԴ ՊՆ-ն, գրում է Meduza-ն ։

«Ստեղծված օպերատիվ իրավիճակի պատճառով Սուվորովի և Նախիմովի անվան ռազմական ուսումնարանների շրջանավարտները և ռազմական տեխնիկայի շարասյունը այս տարի չեն մասնակցի ռազմական շքերթին», – հայտարարել է նախարարությունը իր  տելեգրամ ալիքում։

Այնուամենայնիվ, շքերթին կմասնակցեն ինքնաթիռներ, հավելել է ՊՆ-ն։

Մի քանի շաբաթ առաջ Z ալիքները  սկսել էին  քննարկել այն լուրերը, որ Մոսկվայում Հաղթանակի օրվա շքերթը կանցկացվի սահմանափակ ձևաչափով: Ապրիլի 27-ին քաղաքագետ Եկատերինա Շուլմանը և լրագրող Ալեքսանդրա Պրոկոպենկոն նույն բանն էին  հայտնել՝ հղում անելով աղբյուրներին: Նրանք հայտնել էին, որ շքերթի տևողությունը կկրճատվի, և ռազմական շարասյուները կշարժվեն առանց տեխնիկայի: «Քարոզչական մեքենան կպնդի, որ սա սկզբից ի վեր նախատեսված ծրագիր էր և ոչ մի կապ չունի անօդաչու թռչող սարքերի հետ», – նշել էր  Պրոկոպենկոն։

Վերջին անգամ Մոսկվայում Հաղթանակի օրվա շքերթը առանց ռազմական տեխնիկայի անցկացվել է 2007 թվականին:

Վերջին ամիսներին Ուկրաինան ակտիվորեն հարձակվում է Ռուսաստանի տարբեր շրջանների արդյունաբերական ենթակառուցվածքների վրա: Օրինակ՝ վերջին ամիսներին վնասվել են Բալթիկ ծովի նավահանգիստները և Տուապսեի նավթավերամշակման գործարանը։

Ուկրաինայի անօդաչու համակարգերի ուժերի հրամանատար Ռոբերտ Բրովդին վերջերս BBC-ին ասել էր, որ «Ռուսաստանի ներսում 1500-ից 2000 կիլոմետրը այլևս խաղաղ թիկունքային գոտի չէ»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment