https://arm.sputniknews.ru/20260429/trampy-handznararel-e-khvorhrdakannerin-patrastvel-irani-erkaratev-shrjapakmany-zlm-101523170.html
Թրամփը հանձնարարել է խորհրդականներին պատրաստվել Իրանի երկարատև շրջափակմանը. ԶԼՄ
Թրամփը հանձնարարել է խորհրդականներին պատրաստվել Իրանի երկարատև շրջափակմանը. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Հրապարակման մեջ նշվում է, որ ԱՄՆ նախագահը Իրանի ռմբակոծությունների վերսկսումն ավելի ռիսկային տարբերակ է համարում։ 29.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-29T09:43+0400
2026-04-29T09:43+0400
2026-04-29T09:45+0400
դոնալդ թրամփ
իրանի իսլամական հանրապետություն
ամն
պատերազմ
շրջափակում
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/07/100746079_0:0:1500:844_1920x0_80_0_0_7b6e6fc5444b396461082022fd4bbac5.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է խորհրդականներին պատրաստվել Իրանի երկարատև շրջափակմանը։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։Պաշտոնյաների խոսքով՝ Թրամփը մյուս տարբերակները՝ ռմբակոծությունների վերսկսումը կամ հակամարտությունից դուրս գալը, ավելի ռիսկային է համարել, քան շրջափակումը պահպանելը։Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Աննա Քելին թերթին հայտնել է, որ շրջափակման շնորհիվ ԱՄՆ–ն իբր «առավելագույն ազդեցություն ունի» Իրանի իշխանությունների վրա, և որ Թրամփը կընդունի միայն այնպիսի համաձայնագիր, որը կապահովի ԱՄՆ–ի ազգային անվտանգությունը։Վաշինգտոնն ու Թեհրանն ապրիլի 8-ին երկու շաբաթով հրադադար են հայտարարել։ Դրանից հետո Իսլամաբադում կայացած բանակցություններն ավարտվել են անարդյունք, ընդ որում ռազմական գործողությունների վերսկսման մասին չի հաղորդվել, սակայն ԱՄՆ-ն սկսել է իրանական նավահանգիստների շրջափակումը:Ապրիլի 22-ին ԱՄՆ-ի նախագահ Թրամփը հայտարարել է, որ երկարաձգում է Իրանի հետ հակամարտությունում հրադադարի ռեժիմը։Միջնորդները փորձում են բանակցությունների նոր փուլ կազմակերպել։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/07/100746079_114:0:1447:1000_1920x0_80_0_0_03a706403d212f32f8408f85ee6e61c5.jpg.webp
դոնալդ թրամփ, իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատերազմ, շրջափակում
դոնալդ թրամփ, իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատերազմ, շրջափակում
Հրապարակման մեջ նշվում է, որ ԱՄՆ նախագահը Իրանի ռմբակոծությունների վերսկսումն ավելի ռիսկային տարբերակ է համարում։
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է խորհրդականներին պատրաստվել Իրանի երկարատև շրջափակմանը։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։
«Թրամփը հանձնարարել է խորհրդականներին պատրաստվել Իրանի երկարատև շրջափակմանը… Վերջին հանդիպումների ժամանակ, քննարկումներում, Թրամփը որոշել է շարունակել ճնշումն Իրանի տնտեսության և նավթի արտահանման վրա՝ խոչընդոտելով իրանական նավահանգիստներ նավերի մուտքն ու ելքը», – ասվում է հրապարակման մեջ։
Պաշտոնյաների խոսքով՝ Թրամփը մյուս տարբերակները՝ ռմբակոծությունների վերսկսումը կամ հակամարտությունից դուրս գալը, ավելի ռիսկային է համարել, քան շրջափակումը պահպանելը։
Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Աննա Քելին թերթին հայտնել է, որ շրջափակման շնորհիվ ԱՄՆ–ն իբր «առավելագույն ազդեցություն ունի» Իրանի իշխանությունների վրա, և որ Թրամփը կընդունի միայն այնպիսի համաձայնագիր, որը կապահովի ԱՄՆ–ի ազգային անվտանգությունը։
Միջնորդները փորձում են բանակցությունների նոր փուլ կազմակերպել։