Մայիսի 4-ին Ալեն Բերսեն կմասնակցի ժողովրդավարական կայունությանն ու հիբրիդային սպառնալիքներին նվիրված կլոր սեղանին։ Նա կանդրադառնա արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաներին ու միջամտությանը՝ որպես ժողովրդավարական եւ ազգային անվտանգության լուրջ սպառնալիքի, ինչպես նաեւ համահունչ արձագանքի անհրաժեշտությանը, ներառյալ համապատասխան իրավական հիմքի ստեղծումը, հաղորդում է Եվրոպայի խորհրդի մամուլի ծառայությունը։
«Եվրոպան բախվում է պատերազմի սեփական մայրցամաքում, որն անմիջականորեն վերաբերում է մեր անվտանգությանը։ Եվրոպան չի կարող ամրապնդել ռազմական անվտանգությունը՝ անտեսելով ժողովրդավարական անվտանգությունը։ Արտաքին միջամտության գործողությունները եւ այլ հիբրիդային սպառնալիքները նպատակ ունեն ներսից թուլացնել ինստիտուտները», – հայտարարել է Բերսեն այցին ընդառաջ։
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը Երեւանում երկկողմ հանդիպումներ կունենա՝ «Հարավային Կովկասում եւ դրան սահմաններից դուրս ժողովրդավարական անվտանգության եւ կայունության ապահովման գործում Եվրոպայի Խորհրդի դերն ամրապնդելու համար»:
ԵԽ գլխավոր քարտուղարը Երեւանում կխոսի հիբրիդային սպառնալիքների մասին
Երեւան: Մեդիամաքս: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն կժամանի Երեւան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։