Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան X-ում գրել է.
«Նիկոլ Փաշինյանի հետ միասին ես հրավիրել եմ Մարկ Քարնիին որպես հյուր մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Սա առաջին անգամն է, երբ ոչ եվրոպական երկիրը կմասնակցի ԵՔՀ-ին։ Եվրոպան եւ Կանադան ավելին են, քան պարզապես համախոհներ, միասին մենք կառուցում ենք գլոբալ դաշինք՝ պաշտպանելու խաղաղությունը, ընդհանուր բարգավաճումն ու բազմակողմանիությունը»։
Կանադայի վարչապետի գրասենյակից հայտնել են, որ Քարնին Երեւանում կգտնվի մայիսի 2-ից 4-ը։
«Ավելի վտանգավոր եւ բաժանված աշխարհում Կանադան մերձենում է մեր եվրոպական գործընկերների ու դաշնակիցների հետ։ Ընդհանուր արժեքներ կիսելով՝ մենք ընդլայնում ենք համագործակցությունը պաշտպանության, էներգետիկայի եւ տեխնոլոգիաների ոլորտներում՝ Ատլանտյան օվկիանոսի երկու կողմում ավելի անվտանգ եւ բարգավաճ ապագա ապահովելու համար», – հայտարարել է Քարնին այցի նախաշեմին։
Կանադայի վարչապետը Երեւանում կմասնակցի ԵՔՀ գագաթնաժողովին
Երեւան: Մեդիամաքս: Կանադայի վարչապետ Մարկ Քարնին Երեւանում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթնաժողովին։