Տավուշի մարզի Չինչինի դպրոցը կմիացնեն Նավուրի դպրոցին. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ապրիլի 26-ին Տավուշի մարզ այցելած Նիկոլ Փաշինյանը լայվով ներկայացնում էր, որ Բերդ համայնքի Չինչին գյուղ մտնող ճանապարհը նախկինում ասֆալտապատ չէր` այժմ ասֆալտապատ է։

Չինչինի կենտրոնում հավաքված, նախապես պարապած դպրոցականները Փաշինյանին դիմավորեցին «Նիկոլ՝ վարչապետ» վանկարկումներով։ Գյուղամիջում Փաշինյանը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրեց` ի՞նչ վիճակում է Չինչինի դպրոցի շենքը, մարզպետն ասաց, որ դպրոցում հին վիճակն է` նախատեսված է Չինչինի դպրոցը միացնել Նավուրի դպրոցին։

Չինչինի միջնակարգ դպրոցն այժմ 41 աշակերտ ունի։

Եթե հունիսի 7-ի ընտրություններով Փաշինյանի իշխանությունը վերընտրվի, «Նիկոլ՝ վարչապետ» գոռացող աշակերտներն աշնանը կհասկանան, թե ինչքան դժվար է հարեւան Նավուր գյուղ տանող դպրոցի ճամփան։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment