ԱՄՆ ՊՆ նախարարի կինը՝ 14 դոլարանոց զգեստով․ նորաձևության սկանդալ Սպիտակ տանը

ԱՄՆ ՊՆ նախարարի կինը՝ 14 դոլարանոց զգեստով․ նորաձևության սկանդալ Սպիտակ տանը

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի կինը՝ Ջենիֆեր Ռոշը, հայտնվել է ուշադրության կենտրոնում Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընթրիքի ժամանակ։Միջոցառմանը, որին մասնակցել են ԱՄՆ քաղաքական էլիտայի ներկայացուցիչները, նա ներկայացել է մարմինը գրկող վարդագույն զգեստով՝ բաց ուսերով ձևվածքով և ընդգծված իրանով։Նրա կերպարը լրացվել է աքսեսուարներով՝ պայուսակով, ականջօղերով և սանդալներով։Սակայն քննարկումների պատճառը ոչ թե միայն արտաքին տեսքն էր, այլ զգեստի հնարավոր ծագումը։Սոցիալական ցանցերում օգտատերերը նկատել են, որ գրեթե նույնական զգեստ վաճառվում է Shein հարթակում ընդամենը 42 դոլարով, իսկ նմանատիպ տարբերակներ կան նաև Temu-ում և Amazon-ում՝ նույնիսկ ավելի ցածր գնով։Սա լայն քննարկումների առիթ է դարձել՝ օգտատերերը հարցադրումներ անելով, թե արդյոք բարձրաստիճան պաշտոնյայի կինը կարող էր ներկայանալ նման միջոցառման բյուջետային հագուստով։

Պաշտոնական հաստատում այս տեղեկությունների վերաբերյալ չի ներկայացվել։

Կարդալ ավելին

Leave a comment