«Օրբելի» վերլուծական կենտրոնը և ECSSR-ը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ապրիլի 28-ին մեկնարկած «Տարածաշրջանային զարգացումները և «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հեռանկարները» խորագրով կլոր-սեղան քննարկման ժամանակ «Օրբելի» վերլուծական կենտրոնը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Էմիրությունների Ռազմավարական ուսումնասիրությունների և հետազոտությունների կենտրոնի հետ (The Emirates Center for Strategic Studies and Research (ECSSR))։

 

Փոխըմռնման հուշագրի նպատակն է խթանել համագործակցությունը հետազոտական և վերլուծական գործունեության ոլորտում, ինչպես նաև նպաստել գիտելիքի և փորձի փոխանակմանը։

Հուշագրով կողմերը նախատեսում են համագործակցել հետևյալ ուղղություններով՝

•համատեղ հետազոտությունների իրականացում և վերլուծական նյութերի պատրաստում,
•փորձագիտական քննարկումների, կլոր-սեղանների և համաժողովների կազմակերպում,
•տեղեկատվության և փորձի փոխանակում,
•երիտասարդ հետազոտողների կարողությունների զարգացում։

Leave a comment