Ապրիլի 28-ը Աշխատանքի պաշտպանության համաշխարհային օրն է։

Մարդու կյանքի և առողջության պահպանությունը պարզապես մասնագիտություն չէ, այն առաքելություն է, որը հաճախ անհարմար լինելու սկզբունքային քաջություն է ենթադրում: Այս ոլորտում պրոֆեսիոնալ և հետևողական աշխատանքի շնորհիվ հնարավոր է փրկել մարդկային կյանքեր։

Աշխատանքի և արտադրական անվտանգությունն առանձին ստորաբաժանում լինելուց բացի՝ գործելակերպ է, որը մեր Ընկերությունն է որդեգրել, մտածելակերպ, որ մենք փորձում ենք ձևավորել, որովհետև անվտանգ աշխատելն առաջին հերթին որոշում է, որն ի վերջո յուրաքանչյուր աշխատակից ինքն է իր տեղում ընդունում։

Շնորհավորում ենք Աշխատանքի և արտադրական անվտանգության բաժնի մեր սիրելի գործընկերներին՝

մաղթելով անխափան և անվտանգ աշխատանքային օրեր։

Թող ձեր պատասխանատու ու կարևոր առաքելությունը մշտապես ուղեկցվի բարձր գնահատանքով, իսկ ձեր աշխատանքի արդյունքը լինի յուրաքանչյուր աշխատակցի անվտանգության երաշխիքը։

Կապանի լեռնահարստացման կոմբինատ

 

Leave a comment