ԱՄԷ-ն դուրս է գալու ՕՊԵԿ-ից և ՕՊԵԿ+ -ից․ WAM

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարել է Նավթ արտահանող երկրների կազմակերպությունից (ՕՊԵԿ և ՕՊԵԿ+) մայիսի 1-ից դուրս գալու որոշման մասին։ Այս մասին երեքշաբթի՝ ապրիլի 28-ին, հայտնել են WAM և Reuters գործակալությունները։

«Այս որոշումն ընդունվել է ԱՄԷ-ի արտադրողական քաղաքականության, ինչպես նաև ներկայիս և ապագա արտադրական հնարավորությունների համապարփակ վերանայումից հետո և հիմնված է մեր ազգային շահերի և շուկայի հրատապ կարիքների բավարարմանը արդյունավետորեն նպաստելու պարտավորության վրա»,- ասվում է WAM-ի հայտարարության մեջ:

Իր հերթին, The Wall Street Journal-ը, վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրների, գրում է, որ նպատակը Սաուդյան Արաբիայի կողմից սահմանափակված նավթի արդյունահանումը մեծացնելն է։

Leave a comment