https://arm.sputniknews.ru/20260428/luganskum-atsi-harvatsic-18-mard-e-viravvorvel-101501841.html
Լուգանսկում ԱԹՍ–ի հարվածից 18 մարդ է վիրավորվել
Լուգանսկում ԱԹՍ–ի հարվածից 18 մարդ է վիրավորվել
Sputnik Արմենիա
Տուժածներին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն: 28.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-28T16:18+0400
2026-04-28T16:18+0400
2026-04-28T16:42+0400
լուգանսկ
անօդաչու թռչող սարք (աթս)
ուկրաինա
վիրավոր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/1c/101501335_1:0:1000:562_1920x0_80_0_0_b1e9a2a72d6685241c45f338256885a4.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. ԼԺՀ Մարկովկայի շրջանի վարչակազմի շենքի վրա ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով 18 մարդ է վիրավորվել: Այս մասին հայտնել է Լուգանսկի ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը։Նա նշել է, որ վիրավորներից 3-ի վիճակը ծանր է։Պաշտոնյան հստակեցրել է, որ տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն։Պասեչնիկը մանրամասնել է, որ վնասվել են մոտակայքում գտնվող դպրոցի և այլ վարչական շենքերի պատուհանները։«Երեխաներն ու աշխատակիցները տարհանվել են անվտանգ վայր», – հավելել է ԼԺՀ ղեկավարը:Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
լուգանսկ
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/1c/101501335_250:0:999:562_1920x0_80_0_0_babe167fbb847c9f59c9f729659d40bb.jpg.webp
լուգանսկ, անօդաչու թռչող սարք (աթս), ուկրաինա, վիրավոր
լուգանսկ, անօդաչու թռչող սարք (աթս), ուկրաինա, վիրավոր
Տուժածներին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն:
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. ԼԺՀ Մարկովկայի շրջանի վարչակազմի շենքի վրա ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով 18 մարդ է վիրավորվել: Այս մասին հայտնել է Լուգանսկի ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը։
Նա նշել է, որ վիրավորներից 3-ի վիճակը ծանր է։
Պաշտոնյան հստակեցրել է, որ տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն։
«Վարչական շենքը լրջորեն վնասվել է։ Կրկնակի հարվածների սպառնալիքի պատճառով հրդեհի մարումը բարդացել է», – հավելել է նա։
Պասեչնիկը մանրամասնել է, որ վնասվել են մոտակայքում գտնվող դպրոցի և այլ վարչական շենքերի պատուհանները։
«Երեխաներն ու աշխատակիցները տարհանվել են անվտանգ վայր», – հավելել է ԼԺՀ ղեկավարը:
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։