Արարատյան դաշտավայրում կասեցվել է 9 ապօրինի հորի շահագործում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արարատյան դաշտավայրի ջրային ռեսուրսների պահպանությանն ուղղված վերահսկողական միջոցառումների ընթացքում Արարատի ու Արմավիրի մարզերում հայտնաբերել են ապօրինի ջրօգտագործման 9 դեպք։

Արարատի մարզի Մասիս, Նորամարգ, Դարակերտ, Արտաշատ բնակավայրերում 8 քաղաքացի չունենալով ջրօգտագործման թույլտվություն ոռոգման նպատակով ապօրինի շահագործել է ընդհանուր 8 խորքային հոր։

Արմավիրի մարզի Փարաքար համայնքում ոսկյա զարդերի արտադրությամբ զբաղվող «Փաթիլա» ՍՊԸ-ն 1 ապօրինի հորից արտադրական և ոռոգման նպատակներով իրականացրել է ապօրինի ջրօգտագործում՝ առանց համապատասխան թույլտվության։

Տեսչական մարմնի Արարատի, Արմավիրի տարածքային բաժինների պետերի որոշումներով բոլոր ապօրինի հորերի շահագործումները կասեցվել են։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment